հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Իրավապաշտպան կազմակերպությունը Շահեն Հարությունյանին քաղբանտարկյալ է ճանաչել

Իրավապաշտպան կազմակերպությունը Շահեն Հարությունյանին քաղբանտարկյալ է ճանաչել

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակը դատապարտում քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի նկատմամբ անհիմն մեղադրանքի առաջադրումը: Այս մասին ասված է գրասենյակի տարածած հայտարարության մեջ։

Հայտարարության հեղինակները, մասնավորապես, նշում են․

«2014 թ. ապրիլի 2-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության կողմից Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով` խուլիգանություն՝ զենք-զինամթերքի գործադրմամբ: Այսպիսով, ՀՀ ոստիկանությունը, ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը և ՀՀ գլխավոր դատախազությունը այդպես էլ քննության առարկա չդարձրեցին 2013 թ. նոյեմբերի 5-ին ոստիկանության բաժին տեղափոխելուց հետո Շանթ Հարությունյանի և նրա որդու նկատմամբ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից բռնության փաստը, ավելին մեղադրանքներ առաջադրվեցին բռնության ենթարկվածների նկատմամբ: Երկու օր առաջ նույն հոդվածով մեղադրանք առաջադրվեց արդեն վեց ամիս ապօրինի կալանքի տակ գտնվող Շանթ Հարութունյանին:

Մեղադրանքի առաջադրումը անչափահաս Շահեն Հարությունյանին որակում ենք որպես.

– Ճնշման հերթական գործողություն Շանթ Հարութունյանի նկատմամբ

– Քաղաքական հետապնդում անչափահաս քաղաքացու նկատմամբ

– Խստորեն դատապարտում ենք ՀՀ իրավապահ մարմինների կողմից ընտրողական վարքագիծը, ակնհայտ անհիմն մեղադրանքի առաջադրումը Շահեն Հարությունյանի նկատմամբ:

– Պահանջում ենք անհապաղ դադարեցնել հրապարակային պատժիչ գործողությունները և քաղաքական հետապնդումը Շանթ Հարությունյանի և նրա ընկերների նկատմամբ, վերացնել անչափահաս Շահեն Հարութունյանի նկատմամբ ապօրինի մեղադրանքը»:

Լուսանկարը՝ Շահեն Հարությունյանի «Ֆեյսբուք»-ի էջից