Home / Հայաստան / ՍԴ-ն այսօր կհրապարակի կուտակայինի մասին որոշումը

ՍԴ-ն այսօր կհրապարակի կուտակայինի մասին որոշումը

Սահմանադրական դատարանն այսօր կհրապարակի կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ իր որոշումը։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ՍԴ հասարակայնության հետ վարչության պետ Հովհաննես Պապիկյանը։ Նա ընդգծել է, որ որոշման հրապարակման ժամը Սդ-ն կհայտնի լրացուցիչ:

Հիշեցնենք, որ ԱԺ ոչ կոալիցիոն խմբակցությունները պահանջում են չեղյալ համարել Կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչը։ ՍԴ-ն լսումներն ավարտել է երկուշաբթի և հեռացել է խորհրդակցական սենյակ։