Պռոշյան գյուղի բնակիչներն այսօր ժամը 14։00-ից փակել են Երևան-Աշտարակ ճանապարհը՝ պահանջելով, որպեսզի ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այցելեն իրենց ու պատասխան տան՝ ինչու մինչ օրս բացահայտված չէ Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը։ Ժամը 15.30-ի սահմաններում գյուղացիների մոտ եկած ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչը խոստացել է, որ Գևորգ Կոստանյանը կհանդիպի համայնքի բնակիչների հետ երկուշաբթի, որից հետո պռոշյանցիները համաձայնել են բացել ճանապարհը, սակայն նշել են, որ հանդիպումը չկայանալու դեպքում կրկին նմանատիպ ակցիա կանցկացնեն։
Մանրամասները՝ տեսանյութում․