հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ոչ կոալիցիոն ուժերը, այնուամենայնիվ, միասնական հանրահավաք կանցկացնեն․ ԲՀԿ-ական պատգամավոր

Ոչ կոալիցիոն ուժերը, այնուամենայնիվ, միասնական հանրահավաք կանցկացնեն․ ԲՀԿ-ական պատգամավոր

Ապրիլի 28-ին ոչ կոալիցիոն չորս ուժերի նախատեսած եռօրյա հանրահավաքը թեև չի կայանալու, սակայն նախատեսված է միասնական հանրահավաք անցկացնել, որի օրը կհայտարվի առաջիկայում։ Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը։

Նա նշել է, որ ոչ կոալիցիոն ուժերի այսօրվա հանդիպման ընթացքում քննարկվել են հանրահավաքին ներկայացվող կոնկրետ պահանջներ, որոնք դեռևս հստակեցվում են։

«Մենք որոշեցինք, որ բոլոր դեպքերում պահում ենք քառյակի ֆորմատը,, ինչը շատ կարևոր է։ Մենք շարունակում ենք մեր համագործակցությունը, և կախված նրանից՝ առաջիկայում ինչպիսին կլինի կառավարություն ձևավորելու գործընթացը, ըստ այդմ՝ մենք կորոշենք մեր անելիքը։ Մենք հայտարարել էինք, որ համագործակցում ենք ոչ միայն կառավարության հրաժարականի շուրջ մեխանիկորեն, մեր հրաժարականի պահանջը կառավարության գործելաոճի, փիլիսոփայության շուրջ էր։ Մենք շատ կարևորում ենք այն գործելաոճը, այն ծրագիրը, որը ապագա կառավարությունը պետք է որդեգրի, ու կախված դրանից՝ մենք կասենք մեր ասելիքն ու անելիքը», – նշել է մեր զրուցակիցը:

Մարգարյանը նաև ասել է, որ ԲՀԿ-ն վարչապետի թեկնածուի հարց չի քննարկում։  

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի։