Հայ Ազգային Կոնգրես խմբակցությունը ապրիլի 10-ի իր հերթական նիստում քննարկել է գործող նախագահ Սերժ Սարգսյանի դիմումը Սահմանադրության 55 հոդվածի 4/ կետի հիման վրա վարչապետի թեկնածության շուրջ խորհրդակցություն անցկացնելու կապակցությամբ, ասված է խմբակցության տարածած հաղորդագրության մեջ։
«Հայ Ազգային Կոնգրեսն արդեն մերժել էր Սերժ Սարգսյանի նմանատիպ դիմումները 2012 թվականի խորհրդարանական և 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո, քանի որ չի ճանաչում Սերժ Սարգսյանին լեգիտիմորեն ընտրված նախագահ: Այս անգամ նույնպես խմբակցությունը որևէ իմաստ չի տեսնում նման հանդիպման մեջ: Հայաստանում նախևառաջ պետք է անցկացվեն ազատ և արդար նախագահական և խորհրդարանական ընտրություններ, ինչը թույլ կտա Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգերով ձևավորել ժողովրդի կողմից ընտրված և նրան հաշվետու իշխանություն», – նշում են հայտարարության հեղինակները:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն ընդունել էր Սերժ Սարգսյանի հրավերը։ ԲՀԿ-ից հայտնել էին, որ կուսակցությունից նախագահի հետ հանդիպմանը մասնակցելու են Գագիկ Ծառուկյանը, Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը: