2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Արթուր Բաղդասարյան․ Սերժ Սարգսյանի հետ ընկերներ ենք, բայց գնում ենք մեր ճանապարհով

«Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը հրաժարական է տվել ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։ Այս մասին նա հայտարարել է այսօր մամուլի ասուլիսին։

Նա նշել է, որ Սերժ Սարգսյանն իրեն առաջարկել է մնալ ԱԱԽ պաշտոնում, անգամ եթե ՕԵԿ-ը դուրս է գալիս կոալիցիայից, սակայն ինքը հրաժարվել է: Բաղդասարյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանի հետ ընկերներ են, բայց իրենք գնում են իրենց ճանապարհով:

«Մենք ազատություն ենք ուզում, մարդը դրա կարիքը զգում է այն ժամանակ, երբ զգում է դրա պակասը, մենք գնում ենք մեր օրակարգով»,- ասել է Բաղդասարյանը։

Նա ասել է, որ հաջորդ շաբաթ պատրաստվում է իր վեց հոգանոց ընտանքիով տեղափոխվել իրենց երեք սենյականոց բնակարան։