Home / Հայաստան / Արդեն իսկ գանձված կուտակայինի պարտադիր վճարների վերադարձի հարցն առանձին չի քննարկվում

Արդեն իսկ գանձված կուտակայինի պարտադիր վճարների վերադարձի հարցն առանձին չի քննարկվում

Կուտակային կենսաթոշակային համակարգի նոր օրենքի հեղինակները առանձին չեն քննարկում ավելի վաղ պարտադիր կերպով գործատուներից հավաքագրված գումարների վերադարձի հարցը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը (լուսանկարում)՝ պատասխանելով պատգամավոր Թևան Պողոսյանի հարցին։

Ասատրյանի խոսքով՝ այդ խնդիրը պետք է ներառվի նոր օրենքի ամբողջական փաթեթի մեջ, որի վրա այս պահին աշխատում են։

Նա ընդգծել է, որ մինչ այժմ շուրջ 3 միլիարդ դրամի գումար է հավաքագրվել և տնօրինվում ֆոնդերի կողմից։

Ասատրյանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ պարտադիր բաղադրիչը չվճարած գործատուները տույժերի չեն ենթարկվի՝ ազատվելով օրենքով սահմանված իրավական պատասխանատվությունից։ 

Tekali Taxi