Home / Տեսանյութեր / Հայաստանցի կոմունիստները ՌԴ դեսպանատուն նամակ հանձնեցին․ ուզում են միանալ ՄՄ-ին (ՎԻԴԵՈ)

Հայաստանցի կոմունիստները ՌԴ դեսպանատուն նամակ հանձնեցին․ ուզում են միանալ ՄՄ-ին (ՎԻԴԵՈ)

Հայաստանի Կոմունիստական կուսակցության անդամներն այսօր, մայիսի 1-ին՝ Աշխատավորների միջազգային տոնի կապակցությամբ երթ են կազմակերպել դեպի Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն և նամակ հանձնել դեսպանատան ներկայացուցչին, որով իրենց ցանկությունն են հայտնել միանալ Մաքսային միությանը։

Երևանից ու հանրապետության տարբեր մարզերից հավաքված կուսակցության համակիրները խորհրդային կարմիր դրոշներով, СССР գրությամբ վերնաշապիկներով, պիոներական փողկապներով, պաստառներով, ինչպես նաև աշխատանքային շքանշաններով նախ հավաքվել էին Սարյանի պուրակում, այնուհետև` ուղևորվել դեպի դեսպանատուն։

«Մենք` Երևանում Մայիսմեկյան, Եվրասիական բազմամարդ երթի մասնակիցներս, դիմում ենք Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ժողովրդին՝ կոչ անելով վճռական այս փուլում, համակողմանի աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնած լայնածավալ ինտեգրացիոն գործընթացին: Հայաստանի գալիք անդամակցումը Մաքսային միությանը բազմաչարչար հանրապետության ժողովրդի համար ճակատագրական ելք է, առաջին քայլը 2015 թվականի հունվարի 1-ին Եվրասիական միության ստեղծման գործընթացին ակտիվ մասնակցելու ճանապարհին: Մենք՝ երթի մասնակիցներս, Երևանից և հանրապետության մարզերից, համոզված ենք, որ Եվրասիական միությունը կդառնա առաջին, բայց հաստատուն աստիճանը հետխորհրդային տարածքում նոր ձևաչափով միութենական պետության անխուսափելի վերաստեղծման բարդ ճանապարհին», – ասված էր նամակում:

1akcia

2akcia

3akcia

4akcia

5akcia

6akcia

7akcia

8akcia

9akcia

Լուսանկարները՝ Լուսինե Խաչատրյանի