Home / Հայաստան / Կալանավորին բռնության ենթարկելու առթիվ քրգործ է հարուցվել

Կալանավորին բռնության ենթարկելու առթիվ քրգործ է հարուցվել

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Վ. Յ.-ն ապրիլի 2-ին ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրիի բաժնում խոստովանական ցուցմունքներ ստանալու համար ոստիկանության աշխատակիցների կողմից ենթարկվել է բռնությունների, ապա շուրջ 4 ժամ ապօրինի պահվել նույն բաժնի վարչական շենքում: Այս մասին հաղորդում է ՀՀ հատուկ քննչական ծառայության կայքը։

Կալանավորի հաղորդման հիման վրա քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնական լիազորությունները անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: