հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Պետք է դիմում գրեմ, որ հանրապետական չե՞մ մտնում»․ կուտակայինի շուրջ քննարկում ԱԺ-ում

«Պետք է դիմում գրեմ, որ հանրապետական չե՞մ մտնում»․ կուտակայինի շուրջ քննարկում ԱԺ-ում

Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրինագծի երկրորդ ընթերցման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ու ՕԵԿ խմբակցությունից Հովհաննես Մարգարյանն ասել են, որ, ըստ էության, պարտադիրը շարունակում է պարտադիր մնալ: Պատգամավորներն ասել են, որ որոշ համալսարանների աշխատակիցներից նամակներ են ստացել, որոնց հեղինակները հայտնում են, որ իրենցից շարունակում են պարտադիր պահումներ անել` անկախ իրենց կամքից:

Արամ Մանուկյանն ասել է, որ համակարգը պարտադրվում է և դպրոցներում, և մանկապարտեզներում, և գյուղական համայնքներում: Պատգամավորի խոսքով՝ Սերժ Սարգսյանը խնդիր է դրել մինչև սեպտեմների 30-ը համակարգը աշխատեցնել, փոխանցել կառավարիչներին գումարները: Ըստ Մանուկյանի` դա է պատճառը, որ պետական հիմնարկները պատրաստ են նաև աշխատողների փոխարեն վճարներն անել:

Մանուկյանը նաև ասել է, որ օրենքի փոփոխությամբ, փաստորեն, ընդամենը խճճվել է պարտադիրից խուսափելու ճանապարհը:

Հիշեցնենք, որ պարտադիրից հրաժարվելու համար աշխատակիցները պետք է դիմում գրեն գործատուին:

«Ես պետք է դիմում գրեմ, որ տիեզերագնացների խմբակ չե՞մ մտնում, դիմում գրեմ, որ հանրապետական չե՞մ մտնում, դիմում գրեմ, որ գարեջուր չե՞մ սիրում»,- ասել է Արամ Մանուկյանը: