Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Զարուհի Փոստանջյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարան է ներկայացրել կազմակերպության վճռաբեկ բողոքը՝ պահանջելով չեղյալ համարել Վերաքննիչ դատարանի որոշումը, ասված է կազմակերպության կայքում։
Մայիսի 5-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, քննության առնելով Գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի վերաքննիչ բողոքը՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ, կայացրել է այն ամբողջությամբ մերժելու մասին որոշում:
Հիշեցնենք, որ «Հայոց արծիվներ» ՀԿ-ի ղեկավար Խաչիկ Ասրյանն ասել էր, թե «Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա կենդանի պետք է այրել ոչ թե որպես Ժաննա Դ’արկի, այլ որպես Ռամիլ Սաֆարովի»: Հետագայում Ասրյանը նշել էր, թե նկատի է ունեցել ոչ թե Փոստանջյանին, այլ նրա արարքը: Ասրյանն իր հայտարարությունն արել ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի՝ Սերժ Սարգսյանին ուղղված հարցի առնչությամբ:
Հոկտեմբերի 14-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել գլխավոր դատախազին: Հոկտեմբերի 31-ին ՀՔԾ հատկապես կրևորագույն գործերով քննիչ Մ. Բաբայանի կողմից կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում: Քննիչի կայացրած որոշումը բողոքարկվել է նախ ՀՀ գլխավոր դատախազություն, որից մերժում ստանալով, որոշումը բողոքարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Մ. Բաբայանի հոկտեմբերի 31-ի որոշումը վերացնելու պահանջի մասին: Այս տարվա մարտի 4-ին ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է որոշում, կազմակերպության դիմումը մերժելու վերաբերյալ: Վերաքննիչ քերական դատարանն ընդհանուր իրավասության դատարանի որոշումը մայիսի 5-ին թողեց անփոփոխ: