Մոնտենեգրոն (մինչև 30.11.14) և Ալբանիան վերացրել են Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը։ Այս մասին Twitter սոցցանցի իր էջում գրել է ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
Նշենք, որ Հայաստանի քաղաքացիները մուտքի արտոնագրի կարիք չունեն նաև ԱՊՀ երկրներ, Վրաստան, Արգենտինա մուտք գործելու համար։