Home / Հայաստան / Շուշան Պետրոսյանի փոխարեն ներողություն է խնդրել նրա գործընկերը

Շուշան Պետրոսյանի փոխարեն ներողություն է խնդրել նրա գործընկերը

Լրագրողին վիրավորած ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանի փոխարեն ներողություն է խնդրել նրա գործընկերը՝ Մարգարիտ Եսայանը:

Ֆեյսբուքյան իր էջում նախկին լրագրող, այժմ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Եսայանը գրել է, որ տեղի է ունեցել թյուրիմացություն և չհասկացվածություն Շուշան Պետրոսյանի և «իմ շատ սիրելի և հանրապետությունում հարգված հայտնի լրագրող Ռուզաննա Ստեփանյանի միջև»։

«Ես՝ որպես ԱԺ պատգամավոր, ներողություն եմ խնդրում բոլոր լրագրողներից և հատկապես Ռուզանից, այս անհաճո միջադեպի համար, և վստահեցնում եմ, Շուշանը որևէ անձի և որևէ մասնագիտություն վիրավորելու միտում չի ունեցել, ներող եղեք, եթե այդպես է ընկալվել: Ես և Ռուզաննան այս միջադեպից հետո զրուցել ենք ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ, և խմբակության ղեկավարը նույնպես ներողություն է խնդրել կատարվածի համար: Վստահ եմ, համապատասխան խոսք կասի նաև Շուշան Պետրոսյանը»,- գրել է Եսայանը: