Կապ չունի լրագրող է, լրագրող չէ, մարդու հասցեին նման արտահայտություն անելը անընդունելի է: Նման տեսակետ է Epress.am-ի հետ զրույցում հայտնել նախկին լրագրող, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ական Շուշան Պետրոսյանի՝ լրագրողների հասցեին արված վիրավորական հայտարարությանը։ Պետրոսյանը լրագրողներին անբարոյական էր անվանել։
«Անկեղծ ասած ես, ակնկալում եմ, որ Շուշանը պարզաբանում կանի և կասի՝ ինչու է ինքը վիրավորել լրագրողին կամ լրագրողներին: Ինքն անպայմանորեն պետք է բացատրի»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը: