Home / Հայաստան / Ուկրաինայի նախագահական ընտրությունների ֆավորիտն ակնհայտ է․ հարցում

Ուկրաինայի նախագահական ընտրությունների ֆավորիտն ակնհայտ է․ հարցում

Ուկրաինայի նախագահական ընտրությունների առաջին փուլում Պյոտր Պորոշենկոյին պատրաստ է սատարել ուկրաինացիների 30 տոկոսը։ Քաղաքական գործիչն ունի նաև հաղթելու բոլոր հնարավորությունները երկրորդ փուլի անցկացման դեպքում, գրում է «Ուկրաինսկայա պրավդան»։

Այս մասին են վկայում «Ուկրաինան նախագահական ընտրությունների նախօրեին» համաուկրաինական սոցիոլոգիական հետազոտության արդյունքները։

Հետազոտությունն անցկացրել են «ՍՈՑԻՍ» Սոցիոլոգիական և մարքեթինգային հետազոտությունների կենտրոնը, Կիևի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտը և «Ռեյտինգ» սոցիոլոգիական խումբը։

Սոցիոլոգները նշում են, որ ընտրություններից մեկ շաբաթ առաջ, քաղաքացիները նախընտրական ակտիվության բարձր մակարդակ են ցուցաբերում։

Ընտրություններին պատրաստ է մասնակցել քաղաքացիների 82 տոկոսը, 12-ը տոկոսը հակառակ դիրքորոշում ունի։ Հարցվածների 6 տոկոսը դժվարացել է պատասխանել մասնակցության մասին հարցին։

Մայիսի 25-ին տեղի ունենալիք նախագահական ընտրություններին Պորոշենկոյին պատրաստ է սատարել հարցմանը մասնակցած քաղաքացիների 34 տոկոսը։

Երկրորդ տեղում է Յուլիա Տիմոշենկոն՝ 6,5 տոկոս, երրորդ տեղում՝ Սերգեյ Տիգիպկոն՝ 5,8 տոկոս։ Օլեգ Լյաշկոյի և Անատոլի Գրիցենկոյի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների համապատասխանաբար 4,1 և 4,0 տոկոսը։ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի «Ռեգիոնների կուսակցության» ներկայացուցիչ Միխայիլ Դոբկինին սատարում է ընտրողների 3,5 տոկոսը։

Ուկրաինայի կոմունիստական կուսակցության առաջնորդ Պյոտր Սիմոնենկոյի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 2,2 տոկոսը։ Մյուս բոլոր թեկնածուների օգտին՝ 2 տոկոսից պակաս։ Ընտրողների շուրջ 23 տոկոսը հայտարարել է, որ ներկա պահին չգիտի՝ ում օգտին է քվեարկելու, իսկ 12 տոկոսը նշել է, որ ընտրություններին չի ներկայանալու։

Tekali Taxi