Տիգրան Սարգսյանը մոտ ժամանակներս կսառեցնի իր անդամակցությունը ՀՀԿ-ին, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Խնդիրն այն է, որ ըստ «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի, դիվանագիտական գործունեությունն անհամատեղելի է ակտիվ կուսակցական գործունեութան հետ։ Եվ այդ պատճառով էլ Տիգրան Սարգսյանը դուրս կգա նաև ՀՀԿ գործադիր մարմնի կազմից, գրում է թերթը։
Նշենք, որ, ըստ շրջանառվող լուրերի, Տիգրան Սարգսյանը նշանակվելու է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան։