Թուրքիա այցելած Հայաստանի քաղաքացիների թիվը 2014 թվականի հունվար-մարտ ամիսներին կազմել է 11 հազար 150 մարդ, ինչը շուրջ 4 տոկոսով գերազանցում է 2013 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ 10 հազար 736 մարդ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարության մամուլի ծառայությունը։
2014 թվականի առաջին եռամսյակին վերաբերող վիճակագրական տվյալների համաձայն՝ միայն 2014 թվականի մարտին Թուրքիա է այցելել 4,7 հազար հայաստանցի՝ նախորդ՝ 2013 թվականի 4,1 և 2012 թվականի 3,9 հազարի համեմատ։
2014 թվականի հունվար-մարտ ամիսներին Թուրքիա է այցելել Վրաստանի 122 հազար 408 և Ադրբեջանի 49 հազար 300 քաղաքացի։
Նշենք, որ Հայաստանից Թուրքիա մարդկանց հոսքն ավելանում է ամռանը, երբ բացվում է զբոսաշրջային սեզոնն Անթալիայում։ Մասնավորապես, 2013 թվականի հունիս – օգոստոս ամիսներին Թուրքիա է այցելել Հայաստանի 28 հազար 331 քաղաքացի։