Քաղաքացի Արսեն Պ.-ի հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել։
ՀՔԾ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժնի նախկին պետ Կամիսար Պողոսյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, Արսեն Պ.-ին ‹‹Ճանապարհային ոստիկանություն›› ծառայության տեսուչի պաշտոնին նշանակելու հարցում միջնորդելու, աջակցելու համար վերջինից պահանջել և ստացել է 7000 դոլար կաշառք:
Կամիսար Պողոսյանը ձերբակալվել է: