Home / Հայաստան / Նախարար Զախարյանը «Նաիրիտ»-ի հարցում կոնկրետություն է ակնկալում

Նախարար Զախարյանը «Նաիրիտ»-ի հարցում կոնկրետություն է ակնկալում

Էներգետիկայի և բնական պաշարների նոր նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել է, որ կվճարի «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձը, սակայն ժամկետներ չի նշել։ Այս մասին գրում է «168 ժամ» օրաթերթը։

«Այս ամսվա աշխատավարձը կվճարեմ, բայց ես ժամկետներ չեմ ասել: Կաշխատենք, որպեսզի հարցը լուծենք, իսկ հետագայում ժամանակն է, որպեսզի այդ հարցում կոնկրետություն մտնի: Ես չէի ասի՝ վերագործարկում, ես ընդհանրապես եմ ասում՝ միգուցե վերագործարկում, միգուցե հակառակը, բայց որոշակիություն պետք է լինի, որպեսզի կոլեկտիվն իր անելիքներն իմանա, կառավարությունն՝ իր անելիքները»,- ասել է Զախարյանը:

«Նա հրաժարվել է մեկնաբանել իր նախորդի՝ Արմեն Մովսիսյանի հայտարարությունը, թե մայիսի կեսերին ռուսական պատվիրակություն է գալու Հայաստան, և գործարանի հարցը վերջնականապես լուծվելու է, սակայն շեշտել է, որ որևէ պատվիրակության այցի վերաբերյալ տեղեկություն չունի, և որևէ այց չի սպասվում: «Ռոսնեֆտի» հետ կապված՝ նախարարը հայտարարել է. «Ես ոչ մի նորություն չունեմ «Ռոսնեֆտի» վերաբերյալ»՝ այդպիսով հերքելով նախկին կառավարության ղեկավարի ու նախարարների հայտարարությունը, թե ռուսական ընկերության հետ համաձայնությունը ձեռք է բերվել, և մնացել են միայն տեխնիկական խնդիրները»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Tekali Taxi