հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / ԲՈՒՀ դիմողների թիվը նախորդ տարվա համեմատ կրճատվել է

ԲՈՒՀ դիմողների թիվը նախորդ տարվա համեմատ կրճատվել է

Հայաստանյան բոլոր ԲՈՒՀ-երում այս տարի ընհանուր առմամբ 2000 դիմորդ ավելի պակաս են դիմել, քան նախորդ տարի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Երևանի պետական համալսարանի ընդունող հանձնաժողովի քարտուղար Վաչագան Գալստյանը։

Նրա խոսքով՝ միայն ԵՊՀ-ում դիմորդների թիվը 2013 թվականից 400-ով պակաս է։

Գալստյանը նշել է, որ ԵՊՀ-ում դիմորդների հոսքը բավարար է մաթեմատիկայի, լեզվաբանության, ինֆորմատիկայի ֆակուլտետներում, մինչդեռ հոգեբանություն, արվեստաբանություն, ռուսաց լեզու, փիլիսոփայություն առարկաների գծով դիմորդները քիչ են։