Home / Տեսանյութեր / Ոչ իշխանական քառյակն իր պահանջները կներկայացնի ՀՀ իշխանություններին

Ոչ իշխանական քառյակն իր պահանջները կներկայացնի ՀՀ իշխանություններին

ԱԺ ոչ իշխանական «քառյակը», ունենալով մոտ 10 խնդիրներ, դրանք պահանջի տեսքով կներկայացնի իշխանությանը: Այս մասին այսօր Ժառանգություն, ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչների հանդիպումից հետո ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա նշել է, որ, պահանջները ներկայացնելով, քառյակը պետք է նաև սահմանի հետագա քայլերը, որոնք կարվեն, եթե իշխանությունը չբավարարի պահանջները:

Բանախոսը չի ասել՝ ինչ պահանջներ է քառյակը ներկայացնելու, սակայն, նրա խոսքով, դժգոհությունները բոլորին էլ հայտնի են:

Զոհրաբյանը նշել է, որ հետագա քայլերը հայտնի կդառնան քառյակի հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա եկող շաբաթվա առաջին օրերին: 

Նա նաև հայտնել է, որ քառյակը համաձայնության է եկել Երևանում միասնական հանրահավաքի անցկացման հարցի շուրջ։ Այսօրվա նիստին, ըստ Զոհրաբյանի, քննարկվել է նաև մարզային հանդիպումներ անցկացնելու հարցը:

Ըստ պատգամավորի՝ քառյակը միասնական որոշում է ընդունել դեմ քվեարկել 2013 թվականի բյուջեի կատարողականին: