Մարզահամերգային համալիրի, ինչպես նաև այլ հուշարձանների պարագայում Մշակույթի նախարարությունն իրավունք ունի պահանջել միայն, որ արտաքին տեսքի փոփոխություն չլինի: Այս մասին, համալիրն աճուրդի հանելու մասին Արամ Մանուկյանի բարձրացրած հարցին պատասխանելով, ասել է Մշակույթի նախարարի տեղակալ Աշոտ Պողոսյանը:
«Մեր գործառույթի մեջ մտնում է միայն այդ մասին համաձայնություն կնքելը: Որպեսզի սեփականատերը փոփոխություններ անելու իրավունք չունենա կամ անելուց առաջ պարտավոր լինի ստանալ թույլտվություն»,-ասել է Պողոսյանը:
Արամ Մանուկյանը նկատել է, որ խնդիրը հենց այն է, որ պայմանագրում հանված է «մշակութային» բառը, այսինքն՝ շենքը չի դիտվել որպես մշակութային օբյեկտ: Փոխնախարարն ասել է, որ պայմանագրի մանրամասները կապ չունեն, գոյութուն ունի պատմամշակութային հուշարձանների ցանկ՝ հաստատված Կառավարության որոշմամբ, և ըստ դրա՝ Համալիրը համարվում է պաշտպանման շենք: