Home / Հայաստան / Աշոտյանը՝ դիմորդին․ «Ծնողներդ չե՞ն ասել՝ իրավաբան, տնտեսագետ դառնաս»․ Aravot.am

Աշոտյանը՝ դիմորդին․ «Ծնողներդ չե՞ն ասել՝ իրավաբան, տնտեսագետ դառնաս»․ Aravot.am

«Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին հետևելու համար այսօր ԵՊՀ էր այցելել Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով զրուցել է դիմորդների հետ:

Aravot.am-ի փոխանցմամբ՝ Աշոտյանը մոտեցել է դիմորդներից մեկին, հարցրել՝ ինչ է ուզում դառնալ: Աղջիկը պատասխանել է, որ որոշել է մշակութաբան դառնալ:

«Բայց այդտեղ փող չկա, ծնողներդ դեմ չե՞ն եղել, չե՞ն ասել՝ իրավաբան, տնտեսագետ դառնաս»,- պատասխանել է նախարարը:

«Իմ ոլորտում էլ փող կա»,- հակադարձել է դիմորդը: «Ուրեմն ժամանակակից մշակույթ է»,- ասել է նախարարը:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ