Մինչ «Արմավիա» ավիաընկերության նախկին աշխատակիցները սպասում են իրենց աշխատավարձերին, ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը զբաղված է ընկերության ինքնաթիռների վաճառքով, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Թերթի թղթակիցը զրուցել է «Արմավիա»-ի ֆինանսների գծով տնօրեն Հրայր Սահակյանի հետ՝ պարզելու, թե երբ են «Արմավիա» ընկերության նախկին աշխատակիցները աշխատավարձ ստանալու։
«Դեռ նորություն չկա, ընկերության ներկայացուցիչները զբաղված են գույքի, ինքնաթիռների վաճառքով, որից ստացած գումարով կմարվեն աշխատակիցներին պարտք մնացած աշխատավարձերը», – ասել է Սահակյանը:
Թերթն ընդգծում է, որ Միխայիլ Բաղդասարովն առաջին ու, հավանաբար, վերջին գույքը չէ, որ օտարում է, սակայն նրա նախկին աշխատակիցներն ամիսներով աշխատավարձ չեն ստանում։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում