Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության՝ արագաչափերի, տեսախցիկների և կարմիր գծերի դեմ իրականացվող ավտոերթի մասնակիցներից մի քանիսին։
Երևանի Բրազիլիայի հրապարակից կեսօրին մեկնարկած երթի մասնակիցների ճանապարհն իրավապահները փակել են Լենինգրադյան փողոցում՝ ցուցարար վարորդներից պահանջելով ճանապարհը շարունակել փողոցի մյուս հատվածով։
Ցուցարարները պահանջին չեն համաձայնել, սկսվել է քաշքշուկ, որի արդյունքում ակցիայի մի քանի մասնակից բերման է ենթարկվել։
Վարորդները փակել են ճանապարհն ու Լենինգրադյան փողոցում խցանում առաջացրել՝ ոստիկաններից պահանջելով ազատ արձակել բերման ենթարկված ցուցարարներին։
Ոստիկանները խոստացել են կատարել նրանց պահանջը, և ցուցարարները համաձայնել են բացել փողոցն ու վերադառնալ Բրազիլիայի հրապարակ՝ սպասելու իրենց ընկերների ազատ արձակմանը։
Լուսանկարը՝ «Նախախորհրդարանի» ֆեյսբուքյան էջից