Հայաստանի համար հիմնական հարցը մնում է Եվրոպա, թե «խուժանամիություն» (նկատի ունի Մաքսային միությունն ու Եվրասիական տնտեսական միությունը – խմբ): Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ հավելելով, որ «և, և» քաղաքականությունն անհնար է, և ինչպես 1939 թվականին չէիր կարող լինել և´ Հիտլերի կողմից, և´ ազատական երկրների, նույնն էլ հիմա է։
«Եվրոպան ինչո՞ւ պետք է լինի խանդավառ։ Հայաստանը ցույց տվեց, որ իր իշխանություններով Հայաստանը քաղաքական բոմժի կարգավիճակում է, իսկ բոմժին ինչո՞ւ պետք է հյուրընկալեն իրենց ընտանիք: Բոմժը բոմժ է բոլորի համար»,- ասել է նա:
Հայրիկյանի խոսքով՝ այս հարցում ՀՀ քաղաքական կուսակցությունների դիրքորոշումն ամոթալի է և խայտառակ, իսկ կուսակցությունները կուսակցություն չեն, այլ «թայֆաներ» և ԿԳԲ-ի մաս են կազմում։