Աշխարհի գավաթի խաղարկությունը մեկնարկում է հունիսի 12-ին, սակայն Բրազիլիան լիարժեք կերպով պատրաստ չէ ընդունել խոշորագույն մարզական միջոցառումը: Երկրի տարբեր նահանգներում դեռ չի ավարտվել բազմաթիվ ենթակառուցվածքների՝ ճանապարհների, հյուրանոցների կառուցումը, ստադիոնները շահագործման են հանձնվում վերջին օրերին: Բրազիլիայի բնակիչները Աշխարհի գավաթի դեմ բողոքի ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով չփոշիացնել ժողովրդին պատկանող հսկայական ֆինանսական միջոցները:
Արդյոք աշխարհին և Բրազիլիային նման ֆուտբոլ է հարկավոր: Այս հարցը առաջնության մեկնարկից առաջ ավելի քան արդիական է:
Մանրամասները՝ Epress.am-ի տեսանյութում: