Եվրասիական տնտեսական միության կազմի մեջ մտնելը կարող է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև հիմնախնդրի կարգավորմանը։ APA գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԵվրԱզԷՍ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը։
Փորձագետի խոսքով՝ ԵՏՄ-ում Ուկրաինայի բացակայությունը կարող է լրացնել միայն Ադրբեջանը։
«Ընդ որում, Հայաստանի և Ադրբեջանի՝ ԵՏՄ-ին միաժամանակ միանալը կնշանակի ոչ միայն նոր ինտեգրացիոն մակարդակ Միության համար, այլև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորում, ինչպես նաև՝ Հարավային Կովկասում կայունության ապահովում»,- հայտարարել է նա։
Ըստ Լեպեխինի՝ Արևմտյան քաղաքական գործիչները քաջ գիտակցում են կովկասյան տարածաշրջանի կարևորությունը․ «Հետևաբար, նրանք ամեն ինչ անում են՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության պահպանման ու ԼՂ հակամարտության սրման համար»։