հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Հրայր Թովմասյանը ցանկանում է խորհրդարանում «դրես-կոդ» մտցնել․ «ՀԺ»

Հրայր Թովմասյանը ցանկանում է խորհրդարանում «դրես-կոդ» մտցնել․ «ՀԺ»

ԱԺ աշխատակազմի նորանշանակ ղեկավար Հրայր Թովմասյանը մտմտում է ԱԺ ներքին կանոնակարգ ստեղծելու մասին: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

Թերթի տեղեկություններով, նախատեսվում է որոշակի չափանիշներ սահմանել և պատգամավորների, և խորհրդարանում հավատարմագրված լրագրողների համար: Խոսքը, մասնավորապես, հագուստի չափանիշների՝ «դրես-կոդի» սահմանման, լրագրողների աշխատանքային վարքականոնների և այս կարգի մեկ-երկու հարցի մասին է:

«Նման մի կանոնակարգ ժամանակին մշակել էր ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար, ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Վրեժ Գասպարյանը, ով, սակայն, չհասցրեց այն շրջանառության մեջ դնել:

«ՀԺ»-ն հայտնում է, որ նախագիծը խիստ նախնական է, և դժվար է ասել՝ կիրականացվի, թե ոչ:

«Համենայնդեպս, վերջին շրջանում որոշակի նոր կանոնների սահմանման անհրաժեշտության մասին ակտիվորեն խոսվում է նաև պատգամավորների շրջանում»,–գրում է թերթը։

Հիշեցնենք, որ երեկ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նոր պաշտոնը Հրայր Թովմասյանի սրտով չէ, ու ինքը ստիպված է զբաղեցնում այն։ Թովմասյանի խոսքով՝ ինքը զբաղվելու է միայն իրավական վարչության նախագծերի փորձաքննության աշխատանքներով, իսկ մյուս վարչություններով կզբաղվեն իր տեղակալները:

«Սա նշանակում է, որ գործերի կառավարչությունը, արտաքին կապերի վարչությունը, տնտեսագիտական վարչությունը, տեղեկատվական վարչությունը, հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը Հ. Թովմասյանին չեն հետաքրքրում»,– մասնավորապես, գրել էր թերթը։

Մանրամասները՝ «Հայկական ժամանակի» այսօրվա համարում։