Վերջին շրջանում բավականին մեծ աղմուկ բարձրացրած Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման գործընթացը, հավանաբար, ցանկալի արդյունք չի ունենա գաղափարի հեղինակների համար։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթի տեղեկություններով՝ մի խումբ անձինք, որոնց կարծիքի հետ Տարոն Մարգարյանը հաշվի է նստում, ասել են, որ այդ արձանի տեղադրումը լուրջ հարված կարող է լինել քաղաքապետի և ՀՀԿ-ի վարկանիշին։
«Ըստ այդմ, Տարոն Մարգարյանը որոշել է ականջալուր լինել իր շրջապատի տված խորհուրդներին, ու Երևանի ավագանու կողմից կայացված որոշման կատարումն առայժմ կհետաձգվի։ Սա նշանակում է, որ Միկոյանի արձանի տեղադրումը կարող է առկախվել»,- գրում է «Ժողովուրդը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։