Երեկ աշխատանքից ազատվել է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Հենց այդպես, մի ամբողջ բաժին՝ իր աշխատակիցներով հանդերձ: Այս մասին գրում է «Չորրորդ իշխանություն» թերթը։
Թերթը հայտնում է, որ բաժնի բոլոր աշխատակիցներին երեկ տեղեկացրել են, որ դեռևս հունիսի 6-ից նրանք բոլորը ազատված են աշխատանքից, և Ֆինանսների նախարարության և Պետեկամուտների կոմիտեի միավորման արդյունքում այդ պաշտոններում կնշանակվեն ՊԵԿ-ի համանուն ստորաբաժանման աշխատողները։
Մանրամասները՝ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում։