հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Քաղբանտարկյալների գործով նիստից առաջ երիտասարդը կրակել է ոստիկանների ուղղությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղբանտարկյալների գործով նիստից առաջ երիտասարդը կրակել է ոստիկանների ուղղությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց Շանթ Հարությունյանի աջակիցների կողմից անցկացված ակցիայի ժամանակ ոմն Հայկ Կյուրեղյանը կրակել է ոստիկանների ուղղությամբ:

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել մի խումբ քաղաքացիներ՝ պահանջելով ազատ արձակել Շանթ Հարությունյանին ու մյուս քաղբանտարկյալներին: Կեսօրին դատարանում մեկնարկել էր քաղբանտարկյալների գործով առաջին նիստը:

Ինչպես հայտնում է Epress.am-ի թղթակիցը, ակցիային մասնակցում էին «Ազատություն քաղբանտարկյալներին» նախաձեռնության անդամները, ինչպես նաև «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Epress.am-ի հետ զրույցում Հայկ Կյուրեղյան ներկայացած անձը հայտարարել է, որ նա կխոչընդոտի Հարությունյանի ազատազրկումը, և դա անելու է օդաճնշական ատրճանակի և նռնակի օգնությամբ:

Երիտասարդը բարձրացել է դատարանի շենքի առջև տեղակայված ավտոմեքենաներից մեկի վրա և կրակ բացել ոստիկանների ուղղությամբ: Այնուհետև Կյուրեղյանը գրպանից հանել է նռնակը և սպառնացել, որ իրեն մոտենալու դեպքում, նա կպայթեցնի այն: Լրագրողների հետ զրույցում տղամարդն ասել է, որ իրեն ձերբակալելու պարագայում ինքը, ազատության մեջ հայտնվելուն պես, կդիմի «իսկական» զենքի օգնության:

Ոստիկաններից մի քանիսը մարմնական թեթև վնասվածքներ են ստացել:

Ներկաների պնդել են, որ երիտասարդին չեն ճանաչում և երբեք չեն տեսել նրան ակցիաների ժամանակ:

Ոստիկանության պաշտոնական կայքի հաղորդագրության համաձայն՝ կան վիրավոր ոստիկաններ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց, իսկ Հայկ Կ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին: Ատրճանակն առգրավվել է, հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Հայկ Կ.-ն ձերբակալված է:

Մանրամասները` Epress.am-ի տեսանյութում: