2016-ին կբացվի «Մալաթիա մոլը», որը պատկանելու է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո): «Մոլը» լինելու է 5 հարկանի հսկայական շինություն, որի 2 հարկերը ստորգետնյա են լինելու: Այս մասին գրում է «Առավոտ» օրաթերթը, կարծիք հայտնելով, որ Ալեքսանյանը, հավանաբար, ծանր է տարել, որ Երևանում «Երևան Սիթիներից» ավելի մեծ «մոլ»-եր են բացվել:
«Այս «մոլը» հաստատ դատարկ տաղավարներ չի ունենա, քանի որ մոտ ապագայում նախատեսվում է Մալաթիայի տոնավաճառն ապամոնտաժել, իսկ տեղի առևտրականները տեղափոխվելու են «Մալաթիա մոլ»»,– մասնավորապես, գրում է թերթը։
Մանրամասները՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում։