հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Ավտոերթի մասնակիցների մեքենաները տեղափոխում են տուգանային հրապարակ (թարմացված)

Ավտոերթի մասնակիցների մեքենաները տեղափոխում են տուգանային հրապարակ (թարմացված)

13.40. Այս պահին ոստիկանությունը քարշակի միջոցով տուգանային հրապարակ է տեղափոխում ավտոերթի մասնակիցների մեքենաները։ Երթի 4 մասնակիցներ բերման են ենթարկվել։

13.22. Այսօր, մոտ 12.40-ին Կոմիտասի անվան պանթեոնի մոտից մեկնարկած՝ «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության ավտոերթը քիչ անց ընդհատվել է, քանի որ ոստիկանները փակել են Արշակունյաց պողոտայի՝ դեպի Քրիստոփորի փողոց տանող հատվածը և թույլ չեն տալիս շարունակել երթը։ Epress.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս պահին մի քանի հարյուր մեքենաներ խցանման մեջ են, ոստիկանները հրաժարվում են բացել ճանապարհը՝ պատճառաբանելով, թե երթը կարող է կաթվածահար անել քաղաքի կենտրոնի երթևեկությունը։ Երթի կազմակերպիչները մեքենաների վարորդներին կոչ են անում չտրվել ոստիկանների ադրանքներին, մնալ մեքենաներում և ազդանշանի միջոցով իրենց անհնազանդությունը հայտնել ոստիկանությանը։

Հիշեցնենք, որ «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը պահանջում է վերացնել վճարովի կայանատեղիները, հինգ անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի կողմից ֆիքսած տուգանքների չափը, մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում, սառեցնել տեսախցիկների և արագաչափերի օգտագործումը վարորդներին տուգանելու համար` դրանց գործառույթը թողնելով ՃՈ վրա, մինչև կլինի նոր, ընդունելի կանոնակարգ։

Նախաձեռնության անդամ Արմեն Մանվելյանը երեկ հայտարարել էր, որ ոստիկանության և Երևանի քաղաքապետարանի բոլոր այն որոշումները, որոնք նախատեսում են սեպտեմբերից նվազեցնել արագաչափերի արձանագրած տուգանքների չափերը, ինչպես նաև վճարովի կայանատեղիների համար նախկին 5 անվճար րոպեները 15 դարձնել, իրենց պահանջների հետ կապ չունեն:

Լուսանկարը՝ «Նախախորհրդարան»-ի