Հունիսի 19-ի երեկոյան հայկական զորքերը կրակ են բացել Ադրբեջանի Թովուզի շրջանի մի քանի գյուղերի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվածք է ստացել երեք մարդ, այդ թվում՝ 5-ամյա երեխա, այսօր հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
ԱՊԱ գործակալության տեղեկությունների համաձայն՝ Ալիբեյլի գյուղի գնդակոծումը սկսվել ժամը 18․00-ին ու տևել շուրջ 5 ժամ։ Տուժածները տեղափոխվել են Թովուզի կենտրոնական շրջանային հիվանդանոց, նրանց վիճակը կայուն է գնահատվում։
Հիվանդանոցի բժիշկները լրագրողների հայտնել են, որ վիրավորումներ են ստացել գյուղի բնակիչներ 45-ամյա Ինայաթ Ալիևան (լուսանկարում), 72-ամյա Ղարագիզ Նագիևան ու նրա թոռը՝ 5-ամյա Նուրջան Նագիևան։
Epress.am-ը միջադեպի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով զրուցել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ։
Հովհաննիսյանը հերքել է, թե հայկական զորքերը կրակ են բացել ադրբեջանական գյուղի ուղղությամբ։ Ըստ ՊՆ մամուլի խոսնակի՝ գիշերվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծել են տարբեր ուղղություններով տեղակայված հայկական դիրքերը, իսկ ՀՀ զինված ուժերը պատասխան կրակ են բացել՝ հակառակորդին լռեցնելու համար։
Լուսանկարը՝ Contact.az-ից