Գյումրիում վագոն-տնակում երկար տարիներ բնակվող տարեց կինը դեռ չգիտի՝ արդյոք կտեղափոխվի բնակարան ստանալուց հետո։ «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ զրույցում նա ասում է, որ գազի, էլեկտրաէներգիայի, ջրի վարձերը թանկ են, ուստի ինքը չգիտի՝ արդյոք կարող է դրանց դիմաց վճարել՝ տեղափոխվելով բնակարան։
«Երևի չկարողանամ վարձերը տամ», – ասում է կինը։
Իր վագոն տնակում նա ընդամենը «կեռասինկա է վառում», ու, ասեղնագործությամբ զբաղվելով, պահում իր գոյությունը։ «Համակերպվել եմ այս պայմաններին», – ասում է տարեց կինը, ով վաղուց է ընդգրկված պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևանների հերթացուցակում, սակայն մինչև օրս բնակարան չի ստացել:
Մանրամասները՝ «Շիրակ կենտրոն»-ի տեսանյութում