Home / Հայաստան / Աշտարակում սիրիահայերի համար նախատեսված թաղամասի կառուցման ծրագիրը ձախողվում է․ «ՀԺ»

Աշտարակում սիրիահայերի համար նախատեսված թաղամասի կառուցման ծրագիրը ձախողվում է․ «ՀԺ»

Սիրիայից Հայաստան ներգաղթած մոտ 5000 սիրիահայերի համար Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամաս կառուցելու ծրագիրը ձախողման եզրին է, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

Երեկ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը թերթի թղթակցի հարցին ի պատասխան ասել է, որ ծրագիրն իրականացնելու համար բավարար ֆինանսական միջոցներ չեն հավաքվել:

«Չեմ կարող ասել ծրագիրը կշարունակվի, թե ոչ: Եթե սփյուռքը օգնի… քիչ մարդիկ են աջակցում, ցավոք սրտի, մեծահարուստներից միայն Հրանտ Վարդանյանն է ձեռք մեկնել»,- ասել է նախարարը:

«Գրանդ հոլդինգի» նախկին սեփականատեր Հրանտ Վարդանյանը (մահացել է 2014 թվականի ապրիլին) ծրագրին 100 հազար դոլար է նվիրաբերել։

Թերթը նշում է նաև, որ 660 սիրիահայ ծրագրի սկզբում հերթագրված է եղել «Նոր Հալեպ»-ում բնակարան ստանալու համար, սակայն հետագայում հրաժարվել են այդ մտքից։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi