Home / Հայաստան / Ղարաբաղյան ընկերությունները կգրանցվեն Հայաստանում․ «Ժողովուրդ»

Ղարաբաղյան ընկերությունները կգրանցվեն Հայաստանում․ «Ժողովուրդ»

Իշխանական վերնախավում ակտիվորեն քննարկվում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության դեպքում ԼՂՀ-ում գործող ընկերությունների ճակատագրի հարցը, գրում է «Ժողովուրդ» թերթը։

Թերթի տեղեկություններով՝ կա նախնական որոշում, որ առաջիկայում Ղարաբաղում գործող ընկերությունները փոխելու են իրենց իրավաբանական հասցեները՝ գրանցվելով Հայաստանում և այդպիսով դառնալով հայաստանյան ընկերության ղարաբաղյան ներկայացուցչություն։ Սա հնարավորություն կտա, որպեսզի այդ ընկերությունները ևս ազատորեն օգտվեն ԵՏՄ ընձեռած հնարավորություններից։ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը «Ժողովուրդի» հետ զրույցում չի հերքել այս լուրերը։

«Սպասեք, օրը կգա՝ բարին հետը», – ասել է նա՝ չմանրամասնելով իրենց քննարկումների բովանդակությունը։

Այսինքն՝ գնալով հստակեցվում է, որ Հայաստանի և ԼՂՀ-ի սահմանագծում, այնուամենայնիվ, ինչ-որ ֆորմատով տարաբաժանում է լինելու, եզրակացնում է թերթը։  

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ zazzle.com