Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի նկատմամբ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել: Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն՝ հղում կատարելով ծառայության մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանին:
Հիշեցնենք, որ Վալերի Օսիպյանի եղբորորդին՝ Սեդրակ Օսիպյանը, մեղադրվում է դանակահարության մեջ: Ոստիկանությունը նրան սկսեց փնտրել միայն այն ժամանակ, երբ վերջինը հասցրել էր թաքնվել իրավապահներից: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Ինչ վերաբերում է Վալերի Օսիպյանի նկատմամբ հարուցված քրեական գործին, ապա որոշ տեղեկությունների համաձայն՝ դրա համար հիմք է ծառայել Azatutyun.am կայքի հրապարակումն այն մաին, թե Երևանի փոխոստիկանապետը միջադեպի մասնակիցներից մեկի մոր` Սուսաննա Հովհաննիսյանի հետ փորձել է համաձայնության գալ և իր եղբորորդու կատարած դանակահարությունը բարդել նրա որդու վրա: