Նոյեմբերի 5-ին Երևանի կենտրոնում ակցիայի ժամանակ ձերբակալված Շանթ Հարությունյանը մեղադրվում է կոպիտ կերպով հասարակական կարգը խախտելու և հասարակության նկատմամբ բացահայտ արհամարհանք ցույց տալու համար։ Այս մասին ասված է Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի մեղադրական մասում։ Մեղադրականի ընթերցումից հետո դատավոր Մնացական Մարտիրոսյան հարցրել է՝ արդյոք Շանթ Հարությունյանի համար պարզ է առաջադրված մեղադրանքը և արդյոք նա ընդունում է մեղքը։
Հարությունյանն ասել է, որ չէր լսում դատախազին, քանի որ ամեն ինչ պարզ է։ Նա հիշեցրել է, որ երբ Ստեփան Զատիկյանին դատում էին, դատավորը հարցրել է՝ ինչու է «Փարոս» թերթի համարներից մեկը գցել է ԿԳԲ փոստարկղը։ «Փարոսը» գրում էր ԿԳԲ-ի դեմ և Հայաստանի անկախության համար։
«Ստեփան Զատիկյանը պատասխանում է, որ միայն մի բանում է փոշմանում, որ թերթի փոխարեն բոմբ չի քցել. հիմա ես մի բան եմ փոշմանում, որ հենց նախագահականի դիմաց չեմ ոստիկաններին տփել»,- ասել է Հարությունյանը։