Home / Հայաստան / Հարությունյանի գործով դատի ժամանակ բակում կրակոցներ արձակած Հայկը համալսարանում հայտնի էր որպես Արեգ․ «ՀԺ»

Հարությունյանի գործով դատի ժամանակ բակում կրակոցներ արձակած Հայկը համալսարանում հայտնի էր որպես Արեգ․ «ՀԺ»

Երեկ մեկնարկել է Շանթ Հարությունյանի և ընկերների գործով դատական նիստը։ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում տեղի ունեցած դեպքի մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերը՝ նշելով, որ 31-ամյա Հայկ Կուրեղյանը, նախ, լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ սխալ են անում Շանթին դատելով, ապա նշել․ «Ես պետք ա գամ խանգարեմ դատը։ Իսկ խանգարելը հեսա կտեսնեք»։ Ապա նա, բարձրանալով փաստաբաններից մեկի ավտոմեքենայի վրա, հանել է գազային ատրճանակն ու բղավել․ «Աու՛, ոստիկանություն չկա՞ ստեղ»։ Այնուհետև սկսել կրակել իրեն մոտեցող ոստիկանների ուղղությամբ։ Տղամարդը ձերբակալված է։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ «խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ»։

Թերթին հայտնի է դարձել, որ Հայաստանի Պետական Ճարտարագիտական համալսարանում, որտեղ սովորել է Հայկը, նրան որպես Արեգ են ճանաչել։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում