Home / Հայաստան / «25 տարի՝ հարաբերական հանգիստ»․ սահմանին լարվածությունը թուլացել է

«25 տարի՝ հարաբերական հանգիստ»․ սահմանին լարվածությունը թուլացել է

Տավուշի մարզի Մովսես, Վերին Կարմիրաղբյուր, Չինարի, Չորաթան համայնքներում երեկվանից կրակոցներ չեն հնչել, բայց գնդակոծվել է Պառավաքարը։

Այնուամենայնիվ, Еpress.am-ի հետ զրույցում համայնքների ղեկավարները նշել են, որ լարվածությունը նախորդ շաբաթվա համեմատ մի փոքր թուլացել է։

Պառավաքարի գյուղապետ Ռոման Մարգարյանը նշել է, որ վերջին կրակոցը հնչել է այսօր13։30-ի սահմաններում՝ «հիմնական կրակոցները լինում են օրվա ընթացքում՝ աշխատանքի ժամերին․ կրակում են դաշտերի, այգիների վրա»։

Մովսեսի համանյանքապետ Արարատ Ավալյանի խոսքով՝ գնդակոծությունների դադարելը դեռ չի նշանակում, որ վտանգը անցել է՝ «հանգիստը հարաբերական է, 25 տարի ապրում ենք հարաբերական հանգստի մեջ»։

Չինարիում կրակոցները դադարել են երեկ երեկոյան ժամը 9-ից, գյուղապետի խոսքով, հայաստանցի դիրքապահների պատասխան հակահարվածից հետո։

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին գնդակոծության հետևանքով Պառավաքար գյուղում 12-ամյա երեխա էր վիրավորվել։

Tekali Taxi