Հունիսի 28-ին Մեղրիի անցակետում լարված իրավիճակ է եղել․ տեղի բնակիչները փորձել են Արաքս գետում փնտրել Ագարակի պղնձամոլիբդենային գործարանի պոմպավար, 54-ամյա Ջենիկ Խաչատրյանի դին, սակայն իրանական կողմի սահմանապահները չեն ընդառաջել բնակիչների խնդրանքին, գրում է «Ժողովուրդը»։ Մահացածի եղբայրը՝ Դենիկ Խաչատրյանը, թերթին պատմել է, որ եղբոր դին որոնել են երկու օր․ «Երրորդ օրը նոր սահմանապահ զորքերը տեսել են նրա դիակը, և մենք մեր ուժերով կարողացանք նրա մարմինը հանել»։
Նախնական տեղեկություններով՝ Ջենիկ Խաչատրյանի մահը վրա է հասել ձկնորսության ժամանակ՝ հոսանքահարումից։ Սակայն Դենիկ Խաչատրյանը, ով նույն կոմբինատի տնօրենի վարորդն է, վստահ է, որ վաղ առավոտյան կոմբինատի աշխատակիցներից ոչ ոք չէր գնա ձկնորսությամբ զբաղվելու:
«Չեմ կարող ստել և ասել, որ նա ձկնորսությամբ չի զբաղվել, զբաղվել է, բայց ոչ էլեկտրական հոսանքի միջոցով: Բայց այստեղ կա մի բան, այն, որ ըստ դատաբժշկական փորձաքննության նախնական եզրակացության՝ նրա մահվան պատճառը հոսանքահարումը չի եղել: Այն տեղում, որտեղ իմ եղբայրն էր աշխատում, սովորաբար պետք է երկու աշխատող լիներ, քանի որ սահմանին են, հոսանքի հետ գործ ունեն, մարդ են, վատանալ կա, բայց արդեն երկու տարի էր, ինչ ինքը մենակ էր աշխատում: Ինչ ասեմ, հիմա սպասում ենք փորձաքննության մյուս արդյունքներին, որպեսզի հասկանանք, թե ինչ է եղել»,- ասել է Դենիկ Խաչատրյանը։
Նա ասել է, որ, սահմանապահների խոսքով, կոմբինատի նշված հատված առանց անցաթղթի ոչ ոք չի կարող մուտք գործել
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում