հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Սոցիալապես անապահով ընտանիքները ամսական 1000 դրամ կստանան էլէներգիայի համար

Սոցիալապես անապահով ընտանիքները ամսական 1000 դրամ կստանան էլէներգիայի համար

Սոցիալապես անապահով 105 հազար ընտանիքներին ամսական լրացուցիչ 1000-ական դրամ օգնություն կհատկացվի՝ էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված։ Նման որոշում այսօր կայացվել է Կառավարության նիստում։

Ըստ կառավարության հաշվարկների՝ յուրաքանչյուր ընտանիք ամսական ծախսում է շուրջ 200 կվ/ժ էլեկտրաէներգիա, և ըստ այդմ էլ որոշվել է օգնության չափը:

Ավելի վաղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանին առաջարկել էր եղանակներ գտնել՝ մեղմելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար

Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է կայացրել 10 տոկոսով բարձրաձնել էլեկտրաէներգիայի սակագինը։