Այսօր առավոտյան փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել 24-ամյա Գ. Է.-ի դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին, հաղորդում է ԱԻ նախարարության լրատվական ծառայությունը։
ԱԻ նախարարությունը դեպքի մասին ահազանգը ստացել էր 09։00-ի սահմաններում։ Ականատեսները նշել էին, որ Երևանի Կիևյան կամրջի տակ անձը չպարզված տղամարդու դի են նկատել։
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։