Երեկ անտառում հայտնաբերված 17-ամյա Նոր Էրքեջ գյուղի բնակիչ Սմբատ Ցականյանը մահացել է գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Հիշեցնենք, որ երիտասարդը կորել էր հուլիսի 4-ին։ Ավելի վաղ նրա հայրը «ՀԺ»-ի հետ զրույցում հայտարարել էր, որ որդու անհետանալը կարող էր կապված լիներ Քելբաջարի շրջան ադրբեջանցիների ներթափանցման հետ։
Երեկ թերթի թղթակցի հետ զրույցում Նոր Էրքեջի գյուղապետ Արա Հովհաննիսյանը նշել է, որ երիտասարդի դին տեղափոխել են Ստեփանակերտ՝ փորձաքննության։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում