Հուլիսի 18-ին, ժամը 07:00-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի հարավում տեղակայված Պաշտպանության բանակի զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող 20-ամյա Գևորգ Ավագյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակից ընկեր՝ ժամկետային զինծառայող, շարքային Արմեն Սարգսյանը։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը։
«Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով՝ սպանություն հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն», – ասել է մեր զրուցակիցը։