ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին ոգեշնչել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի՝ օգոստոսի 10-ին Սոչիում կայացած հանդիպումը։ Այս մասին ադրբեջանական APA գործակալության հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
Վերջինս գոհունակություն է հայտնել, որ երկու երկրների նախագահները հաստատել են իրենց հանձնառությունը երկխոսությունը շարունակելու և հակամարտությունը խաղաղ կարգավորելու վերաբերյալ։
«Հուսով ենք՝ իրավիճակը շփման գծում կկայունանա, և կողմերը, քաղաքական կամք դրսևորելով, կհամագործակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ հակամարտությանը լուծում գտնելու ճանապարհին»,- ասել է Ջեյմս Ուորլիքը։