«Կենտրոն» հեռուստաընկերության աշխատակից, լրագրող Գևորգ Խաչատրյանը դաժան ծեծի է ենթարկվել ծառուկյանական պատժիչ բրիգադի կողմից, շաբաթ օրվա համարում գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրին: Նշենք, որ ԲՀԿ նախագահ, օլիգարխ Գագիկ Ծառուկյանին է պատկանում «Կենտրոն» հեռուստաընկերությունը։
«Խաչատրյանն ազատվել է աշխատանքից, սակայն վախեցած է և որոշել է այդ մասին չխոսել: Նրա երկու ընկերները պատմեցին, որ «ավելորդ խոսել է Ծառուկյանի հասցեին», դա է եղել ծեծի պատճառը: Ավելի ուշ խմբագրություն զանգահարեց խիստ անհանգստացած Գևորգը, ում, հավանաբար, ընկերները տեղեկացրել էին, որ հետաքրքրվել ենք միջադեպով, փորձելով ժխտել տեղի ունեցածը», – գրել է թերթը։
Լուսանկարը՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Գևորգ Խաչատրյանի էջից