2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Թուրքիան նոր վարչապետ ունեցավ

Թուրքիայի վարչապետի պաշտոնում նորընտիր նախագահ, դեռևս գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կփոխարինի Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն։ Այս մասին Էրդողանը հայտարարել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գործադիր մարմնի՝ օգոստոսի 21-ին կայացած նիստից հետո, փոխանցում է «Հյուրիեթ»-ը։

Էրդողանի խոսքով՝ իշխող կուսակցության՝ օգոստոսի 27-ին կայանալիք համագումարի ժամանակ Դավութօղլուն պաշտոնապես կհռչակվի Թուրքիայի նոր վարչապետ, ինչպես նաև՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ։

Նշենք՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաղթել է Թուրքիայում օգոստոսի 10-ին կայացած առաջին համաժողովրդական նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 51,8 տոկոսն ու հաղթանակ գրանցելով ընտրությունների առաջին փուլում։ Նորընտիր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա օգոստոսի 28-ից հետո, երբ ավարտվեն գործող նախագահ Աբդուլլահ Գյուլի նախագահական լիազորությունները։